Ամերիկացիները ազնիվ մուրացկանի համար հավաքել են 60 հազար դոլար

294

Ամերիկացիները ձեռնարկել են լայնածավալ միջոցառում` Բիլլի Ռեյ Հարրիս անունով անտուն մուրացկանի համար միջոցներ հավաքելու նպատակով:

 

Փետրվարի սկզբին նա հանրահայտ դարձավ, երբ մի տիկնոջ վերադարձրեց ադամանդով զարդարված ամուսնական մատանին: Տիկիինն այդ մատանին նրան էր տվել սխալմամբ:

Մայիսին կավարտվի Հարրիսի օգտին իրականացված միջոցառումը, որի ընթացքում արդեն հավաքվել է 60 հազար դոլարից ավելի: Ընդ որում, միջոցառման նախաձեռնողը` վեբ-դիզայներ Բիլ Կրեյչին, որ ԶԼՄ-ներից էր իմացել Հարրիսի մասին, միջոցառումը սկսելիս մտադրվել էր հավաքել ընդամենը հազար դոլար:

Բիլլի Ռեյ Հարրիսի պատմությունը հայտնվել էր ամերիկյան մամուլում, երբ նրա մասին պատմել էին Դարլինգ ամուսինները: Սառա Դարլինգը լրագրողներին պատմել էր, որ մուրացիկին պատահաբար տվել է իր ամուսնական մատանին` ինքն էլ չնկատելով դա: Մատանու բացակայությունը տիկինը նկատել է միայն հաջորդ օրը: Տիկին Դարլինգը վերադաձել է այնտեղ, որտեղ նախորդ օրը տեսել էր մուրացկանին: Մուրացկանը նույն տեղում էր: Տիկինը հարցրել էր մատանու մասին և ստացել էր պատասխան. «Այն ինձ մոտ է»: 

«Դա հրաշք էր»,- իր տպավորություններն է պատմել տիկին Դարլինգը: 

Ինքը` Հարրիսը, պատմում է, որ միանգասմից հասկացել է, որ դա թանկարժեք մատանի է և պահել է այն: Պատմում է նաև, որ չէր կարող վաճառել մատանին, քանի որ դա թույլ չէր տա իր դաստիարակությունը: Իրեն դաստիարակել է պապը, որը եղել է հոգևորական: Երբ տիկին Դարլինգը ետ է ստացել իր մատանին, նա մուրացկանին տվել է այդ պահին իր մոտ եղած ողջ կանխիկ գումարը:

Այս իրադարձության մասին իմանալով, վեբ-դիզայներ Բիլ Կրեյչին որոշել է օգնել թափառականին և նրա օգտին հայտարարել է հանգանակություն: 

Մուրացկանն ասում է, որ ինքը այդպես ապրում է տարբեր նահանգներով սփռված ազգականներին չծանրաբեռնելու համար: Սակայն ազգականները հեռուստատեսությունից իմացել են Հարրիսի պատմության մասին և արդեն կապնվել են նրա հետ: Սպասվում է, որ շուտով Հարրիսը կմիանա եղբոր հետ, որն ապրում է Տեխասում: Ինքն առայժմ ապրում է Կանզաս Սիթիում` Միսսուրի նահանգում:

Աղբյուր՝ ng.lv

Մեկնաբանություններ