ԱՄՆ-ում 68 հազար դոլար են զոհաբերել փողով լիքը ուսապարկը վերադարձնող մուրացկանին

211

ԱՄՆ քաղաքացիները հավաքել են 68 հազար դոլարից ավելի մի մուրացկանի համար, ով ոստիկանություն է հանձնել առևտրի կենտրոնում իր գտած խոշոր գումար պարունակող ուսապարկը:

 Բոստոնցի անտուն մուրացկան Գլեն Ջեյմսը հայտնվեց լրագրողների ուշադրության կենտրոնում այն բանից հետո, երբ երկուշաբթի օրը ոստիկանություն բերեց 41 հազար դոլար պարունակող ուսապարկը: Պայուսակում կար նաև Չինաստանի քաղաքացու անձնագիր: Այդ անձնագրով էլ ոստիկանները կարողացան գտնել խոշոր գումարով ուսապարկի տիրոջը:

Վիրջինիա նահանգի բնակիչ Իթան Վիտինգթոնը, ոգեշնչվելով մուրացկանի արարքից, բացում է հիմնադրամ, որտեղ բոլոր կամեցողները կարող էին գումար զոհաբերել ազնիվ մուրացկանի համար: Չորեքշաբթի երեկոյան արդեն հավաքվել էր 68 հազար դոլարից ավելի: Այդ գումարը փոխանցել էին մոտ երեք հազար հոգի: Համացանցի բազմաթիվ օգտատերեր իրենց հիացմունքն են արտահայտել Գլեն Ջեյմսի արարքի վերաբերյալ:

«Կարծում եմ, որ Ջեյմսի պատմությունը շատ ոգեշնչող է: Մենք մշտապես ողողված ենք բացասական լուրերով, սակայն Գլեն Ջեյմսի օրինակը ցույց է տալիս, որ աշխարհում ամեն բան այնքան էլ վատ չէ»,- ասում է հիմնադրամը ստեղծող Վիտինգթոնը:

Նա ավելացնում է նաև, որ արդեն կապվել է Գլենի հետ, որպեսզի քննարկեն, թե ինչպես ավելի նպատակահարմար կլինի ծախսել հավաքված գումարը: Նա հուսով է, որ այդ գումարը կօգնի Ջեյմսին փոխել իր ապրելակերպը: Ներկայումս Ջեյմսը մուրացկան է և բնակվում է Բոստոնի անտունների կացարանում:

Աղբյոր՝ maranatha.org

Մեկնաբանություններ