7 փաստեր, որոնք վերջապես կօգնեն քեզ ազատվել թաքնված գարշահոտությունից

874

Մենք բոլորս ձգտում ենք ինչ-որ կերպ նմանվել այնպիսի կերպարների, որոնք երբևէ դրական ազդեցություն են ունեցել, կամ ունեն հասարակության վրա:

Ընթերցելով որևէ հաջողակ մարդու մասին՝ ձգտում ենք մերը դարձնել իր ասած աֆորիզմներն ու շարժվել նրա մտքերով:
Ոմանք նույնիսկ ֆիզիկապես են ձգտում նմանվել այնպիսի անձանց, որոնց հաճելի ու խնամված արտաքինը հաճախ տեսնում են ամսագրերի կամ սոցկայքերի էջերում:
Ի վերջո այն բոլոր անձինք, ում մենք երբևէ փորձել ենք նմանվել, դեմ չէինք լինի, որ լինեին մեր կողքին, ապրեին հարևան տանը: Ուրախ կլինեինք անգամ, որ մեր բալիկներն էլ նմանվեին իրենց և ապրեին իրենց կյանքով…

Այս ամենը հասկացող ցանկացած մարդու ինքս մի հարց ունեմ.
Ի՞նչ տրամաբանություն կա նրանում, երբ հասուն, առողջ ու ողջամիտ մարդը կրում է զզվելի, պատառոտված, կեղտոտ ու գարշելի գազանի կերպարանք, ու այդ տեսքով դուրս գալիս փողոց:

Խոսքս Հելլոուին կոչվող զզվելի, հեթանոսական ավանդության մասին է, որը անգամ հեթանոս հայերը չեն ունեցել իրենց ավանդույթների ցուցակում:
Ուզում եմ կենտրոնանալ վերը գրվածիս մի բառի վրա, որը մտադրված եմ առանձնացրել մնացածից. դա կոչվող բառն է:

Մի հայտնի անեկդոտ կա, երբ մեղրավաճառը մեղրի վրա գրում է Ծիծակ, որ մեղուները չմոտենան:
Բայց դա դեռ չի նշանակում, որ գրվածքից պարունակությունը կփոխվի:
Երևույթին անուն դնելու համար շատ բան պետք չէ, այլ մի փոքր հնարամտություն, ինչպես օրինակ բամբասանքը քողարկում են «Ես չեմ բամբասում, այլ ճիշտն եմ ասում» լոզունգ դարձած, հնամաշ արտահայտությամբ:

Անկախ նրանից, թե ինչ անուն կդնենք զզվելի երևույթին, դա կշարունակի մնալ զզվելի:
Եթե քաղաքում քայլելիս հարցնես Հելլոուին նշող որևէ մեկի, թե արդյո՞ք կուզենայիր, որ քո տնից անպակաս լիներ այն տեսքի իրական տերը, որը դու կրում ես այս պահին,- նա կպատասխաներ.
Իհարկե ոչ. Ո՞վ կուզի, որ այս նողկալի դիվական կերպարն իրականում ապրեր իր տանը:
Մեկ այլ հարց՝ Հելլոուինի զզվելի դիմակավորին.
-Կուզենայի՞ր, որ քո երեխան կյանքում դառնար այդպիսին, ունենար այդ տեսքը, կամ կյանքում երազեր, թե երբ է մեծանալու, որ այդ տեսքն ընդունի ոչ թե տարվա մեջ մեկ օր, այլ բոլոր 365 օրերը շարունակ,- պատասխանն իհարկե բացասական կլիներ:

Բայց վստահ եղեք, սիրելիներ. հեռու չէ այն օրը, երբ ձեր երեխան կմտնի տուն նմանատիպ զզվելի մակիաժով, ու համարձակ կհայտարարի, որ դա նրա ոճն է և այդպես է ապրելու իր ամբողջ կյանքում:
Չե՞ք հավատում: Նայեք Հելլոուին նշող երկրների երիտասարդության մեծամասնությանը:
Նրանք նույնպես մեր երեխաների նման են, այսինքն կրկնում են այն, ինչ տեսնում են մեծերին անելիս:

Հայեր, հասկացեք, որ մենք հայ չենք միայն նրա համար, որ ծնվել ենք հայի ընտանիքում, այլ նրա համար, որ ապրել ու մեծացել ենք հայի ընտանիքում: Եթե մեր ծնողներից էլ ժամանակին տեսնեինք Հելլոուին նշելու հավանությունը, ապա մենք այսօր չէինք ունենա գեղեցկադեմ, խնամված երիտասարդություն, այլ փողոցով մեկ կքայլեին սարսափազդու դեմքերով, գարշելի զգեստներով մարդիկ, որոնց հետ ոչ միայն տրասպորտ նստելն, այլ անգամ կողքով անցնելը զզվանք կպատճառեր:

Իսկ հիմա դիմում եմ բոլոր իրենց քրիստոնյա համարող անձանց, ովքեր ողջունում են Հելլոուինը: Ուզում եմ դարձյալ շեշտադրել, որ դիմում եմ իրենց քրիստոնյա համարող անձանց, ոչ թե քրիստոնյաներին, քանի որ իրական քրիստոնյան հեռու է հեթանոսական տոներից:
Ըստ Վիքիպեդիայի
1. Հելլոուինը առաջացել է Սամայն կոչվող կելտական, հեթանոսական տոնից, որը խիստ ասոցացվել է մահվան հետ:
2. Հելլոուինը նշելիս կախարդների, վհուկների, ուրվականների, վամպիրների, կմախքների և սատանաների տեսքերով տարբեր դիմակներ և զգեստներ կրելը պարտադիր պայմաններից մեկն է։ Առավել հանրաճանաչ են դասական, սարսափ ֆիլմերի կերպարների զգեստները, ինչպիսիք են՝ Դրակուլան, Մումիան ու հրեշ Ֆրանկենշտեյնը:
3. Դդումը խորհրդանշում է չար ոգիների կործանարար ուժի, որի միջից արձակված կրակը վախեցնում է նրանց:
4. Հելլոուինի հիմնական թեմաներն են մահը, չարը, օկուլտիզմը և հրեշները:

Քաղցրավենիք խնդրող երեխան
Քաղցրավենիք խնդրող երեխան Հելլոուինի ժամանակ

5. Հելլոուինի ժամանակ քաղցրավենիք խնդրելն ընդունված արարք է, որն անում են զգեստավորված երեխաները։ Նրանք այցելում են տնից տուն, որպես հյուրասիրություն խնդրում են կոնֆետներ (որոշ տեղերում`փող):
6. Այդ գիշեր սովորաբար երեխաները բղավում են`«Հյուրասիրիր, թե չէ կզղջաս»: Եթե դու չհնազանդվես, այդ «չարիքները» կարող են շատ դաժան վարվել քեզ հետ:
7. Ըստ հնագույն լեգենդի, այդ գիշեր դժոխքի դռները բացվում են աշխարհի առջև, և դժոխային կերպարանքները ներխուժում են երկիր:

Ի դեպ, մի՞թե հաճելի կլիներ ձեր երեխային տեսնել այս կերպարանքով.

Քրիստոնյա, նշանակում է ունենալ Քրիստոսին քո սրտում:
Եթե քեզ կոչում ես քրիստոնյա, ունես Քրիստոսին քո սրտում, բայց միաժամանակ այս ամենը քեզ դուր եկավ, ապա շարունակիր նշել Հելլոուին՝ ունենալով Քրիստոսին սրտիդ մեջ:
Եթե կուզենաս քո ընտանիքի անդամների ապագան տեսնել այս կերպ, քո բալիկներին առաջնորդել լինելու Դրակուլա, Մումիա կամ ոչ պակաս զզվելի Ֆրանկենշտեյն, ապա կամքը քոնն է. շարունակիր կոչել քեզ քրիստոնյա, բայց սրտումդ Քրիստոսի կողքին պինդ պահի Դրակուլային, Մումիային, վամպիրներին և սատանային:

Հ.Գ.
Դու դեռ հավատում ես, որ Սուրբ Քրիստոսը կբնակվի մեկի սրտում, ուր տեղ ունի սատանա՞ն…

Մեկնաբանություններ