Ադամանդները

642
Ադամանդները

Մի մարդ երեկոյան մութ ժամանակ որոշում է դուրս գալ և քայլել ծովի ափով:

Լավ եղանակ էր, մութ, ու հանկարծ ոտքով դիպչում է մի պարկի, բացում է պարկը, ձեռքը մտցնում է մեջ, շոշափում է ինչ-որ քարեր: Վերցնում է քարերից մեկը ու շպրտում ծովը: Բլու՜թ…. Նրան սկսում է դուր գալ այդ բլթոցի ձայնը, ու շարունակում է շպրտել քարերը ծովը:

Արդեն լուսացել էր, ու նա ձեռքը մտցնում է պարկի մեջ որպեսզի կրկին շպրտի, ու հանկարծ նկատում է,որ ձեռքի քարն իրականում մի մեծ ադամանդ է…
Մի ծախսի՛ր կյանքիդ թանկարժեք ադամանդները մթության մեջ, դատարկ բաների վրա, մի օր կմեծանաս, ամեն բան ավելի կլուսավորվի ու կզղջաս ապրածդ կյանքի համար: Որպես ադամանդ գնահատի՛ր ցանկացած, թեկուզ քո կարծիքով չնչին տաղանդ:

Չնչինը լավ խնամելու դեպքում ունի մեծանալու և բազմապատկվելու հնարավորություն:

 Գագիկ Քյուրքչյանի ֆեյսբուքյան էջից:

Մեկնաբանություններ