ԱՀԱԸ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի այցը Հայաստան

510

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը, ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը մայիսի 31-ին այցելեցին Գյումրի և տեղում ծանոթացան Հայ Ավետարանչական կենտրոնի կառուցման աշխատանքներին:

Պրն Զ. Խանջյանը բարձր գնահատեց շինաշխատանքների իրականացման ընթացքը, որակը:  Տեղի ունեցավ քննարկում կապված շինաշխատանքների հետագա ընթացքի մասին:

Այնուհետև Զավեն Խանջյանը, Հարութ Ներսեսսյանըն ու Գյումրիի Հայ Ավետարանչական ընկերակցության գրասենյակի պատասխանատու Կարեն Մանուկյանը այցելեցին ապրիլյան պատերազմի ընթացքում զոհված  ավագ լեյտենանտ Հրաչյա  Գալստյանի        տուն:  Նրանք հանդիպեցին Հրաչյայի կնոջը, նորածին երեխային, որը ծնվել էր հոր մահից հետո, Հրաչյայի ծնողներին և իրենց զորակցությունն ու պատրաստակամությունը հայտնեցին այսուհետ օգտակար լինելու ընտանիքին:

Պրն Զավեն Խանջյանը եղավ նաև Գյումրիի Հայ Ավետարանչական ընկերակցության գրասենյակում, հանդիպեց գրասենյակի աշխատակիցների հետ և ծանոթացավ կատարվող ծառայությունների ընթացքին:

Հունիսի 2 առավոտյան Զավեն Խանջյանը հյուրընկալվեց Ավետիսյան դպրոցում: Ծանոթացավ դպրոցի շուրջը կատարվող պարսպապատման  աշխատանքներին: Այս պահի դրությամբ կառուցապատողը շարունակում է դպրոցի պարսպապատումը: Պրն Զավեն Խանջյանը հանդիպեց դպրոցի տնօրեն Մելանյա Գեղամյանին: Ներկա եղավ դպրոցում տեղի ունեցող քննություններին, ավարտական հանդեսի փորձերին: Զրուցեց երեխաների հետ և բարեմաղթեց նրանց:

Օրվա երկրորդ կեսին Զավեն Խանջյանը,ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ Հարութ Ներսեսսյանը հանդիպեցին Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին:

Աղբյուր՝ amaa.am

Մեկնաբանություններ