Հայ Ավետարանչական ընկերակցությունը շնորհավորում է…

757
HH Sahmanadrutyun

Հարգելի՛ հայրենակիցներ,

Ինչպես գիտենք, հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը: ՀՀ Սահմանադրության ընդունումից հետո (1995 թ. հուլիսի 5), որը նախանշեց ժողովրդավար պետության անցնելու իրավական հիմքերը, հուլիսի 5-ը դարձավ պետական տոն՝ Սահմանադրության օր:

Հայ Ավետարանչական ընկերակցությունը շնորհավորում է Հայաստանի քաղաքացիներին Սահմանադրության տոնի կապակցությամբ: Մենք վստահ ենք, որ Սահմանադրության մեջ ամրագրված մարդու հիմնական իրավունքներն ու ազատությունները ժամանակի ընթացքում է՛լ ավելի կամրապնդվեն մեր առօրյա կյանքում:

Մենք, որպես ՀՀ քաղաքացիներ, պարտավոր ենք հարգել մեր կյանքի հիմնարար ուղեցույցը հանդիսացող ՀՀ Սահմանադրությունը, պարտավոր ենք կյանքի կոչել այն բոլոր դրույթները, որոնց ընդունմանն ասել ենք ԱՅՈ:

Բոլորիս մաղթում ենք հետևողականորեն պաշտպանելու Սահմանադրության մեզ ընձեռած հնարավորությունները և լիարժեքորեն վայելելու դրանք:

Հարութ Ներսեսսյան
ԱՀԱԸ Հայաստանի ներկայացուցիչ
АМАА Armenia

Մեկնաբանություններ