Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀԱԸ Արցախի ներկայացուցիչ Վիկտոր Կարապետյանին

282

Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Արցախի մասնաճյուղի տնօրեն Վիկտոր Կարապետյանն այսօր հանդիպել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին, շնորհավորել նոր պաշտոնում ընտրվելու առթիվ, մաղթել հաղթական խաղաղություն, բեղուն աշխատանք. հաղորդում է «ԱրցախՊրեսը»:

Նորընտիր նախագահը գոհունակությամբ ընդգծել է հատկապես Կառավարության ղեկավարի պաշտոնում Ընկերակցության հետ արդյունավետ փոխգործակցության տարիները.
«Մշտապես մեծ հաճույքով համագործակցել ենք Ավետարանչականի հետ, և հուսով եմ պիտի շարունակենք միասին աշխատել՝ ավելի նոր մակարդակի բարձրացնելով մեր կապերը». նշել է Ա.Հարությունյանը։

Վ.Կարապետյանն Արցախի նորընտիր նախագահին փոխանցել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի շնորհավորական ուղերձը։

Ավելին՝ amaa.am

Մեկնաբանություններ