Ամենը, ինչ պետք է անես, խնդրելն է. Լիզա Բիվեր

928

«Կանչիր Ինձ եւ Ես քեզ պիտի պատասխանեմ, եւ Ես քեզ պիտի մեծամեծ եւ հզոր բաներ իմացնեմ, որ դու չգիտես»: — Երեմիա 33:3

Շատ անգամ մենք աղաղակում ենք առ Աստուած մեր մտքի սահմանափակումներով: Մենք հարց ենք տալիս այն ակնկալիքով, որ կստանանք մի պատասխան, որը հարմարավետ է մեզ համար, կամ գործում է ի շահ մեզ հենց այնտեղ, որտեղ գտնվում ենք: Բայց Հայր Աստուածը այսպես չէ գործում: Նա կանոնապես մղում է մեզ առաջ` գիտակցելով, որ մեր հաջորդ քայլը մեզ Նրան է մոտեցնելու: Եթե Աստուած տար մեզ միայն պատասխաններ, որոնք մենք արդեն ունենք, այդ դեպքում, ո՞րը կլիներ նրա Նրա խորհրդի նպատակը:

Ամենից կարևորն այն է, որ մենք պետք է խնդրենք: Հաճախ բաց ենք թողնում այն հրաշալի արկածները, ուր Աստուած ցանկանում է մեզ առաջնորդել, որովհետև մենք չափազանց վախենում ենք վստահել Նրան և փորձում ենք ընթացքն անցնել ինքներս: Սա հանգցենում է մեր սեփական ինքնամատակարարմանը: Եթե մենք Աստուծուց չենք խնդրում կամ փնտրում այն, ինչի կարիքն ունենք, հնարավոր չէ գտնել այդ ուրիշ ճանապարհներով:

«Խնդրեցէք եւ կտրվի ձեզ. Որոնեցէք եւ կգտնէք, դուռը թակեցէք եւ կբացվի ձեզ։ 8Որովհետեւ ամեն խնդրող առնում է, եւ որոնողը գտնում է. Եւ դուռը թակողին կբացվի» — Մատթևոս 7:7-8

Աստուած ցանկանում է ցույց տալ քեզ զարմանահրաշ բաներ, որ կարող է անել քո կյանքում: Նրա պատասխանը միգուցե միանգամից չլինի, ինչպես որ մենք ինքներս ենք սպասում, երբ աղաղակում ենք առ Աստուած: Նա ավելի մեծ նպատակներ ունի և Նա պատասխանում է:

Եթե անգամ մենք հայտնաբերում ենք մեզ ախուսափելի կոնֆլիկտում, Աստուած կզորացնի մեզ պատերազմելու մեր առջև դրված պատերազմը: Բայց եթե մենք չսպառազինենք մեզ Նրա հետ հարաբերությունների և Նրա Խոսքի զորությունով, մենք ոչինչ չենք ունենա պատերազմում կռվելու համար: Մենք պետք է վստահենք. Աստուած արդեն պատրաստել է ճանապարհը: Չնայած հավանականությունները միգուցե մեզ հակառակ լինեն, բայց Աստուած մեր կողմից է:

Լիզա Բիվեր

Աղբյուր`faith-book.info

Մեկնաբանություններ