Անապատում էլ ջրհոր կա

321

Տիկի ջուրն սպառուեց, մայրը մանկանը դրեց մի եղեւնու տակ եւ գնաց նստեց նրա դիմաց, մի նետընկեց հեռաւորութեան վրայ՝ ասելով.

«Թող ես չտեսնեմ իմ որդու մահը»։ Նա նստել էր նրա դիմաց։ Երեխան բարձրաձայն լալիս էր։ Աստուած լսեց երեխայի ձայնը, որ գալիս էր այնտեղից։ Աստուած երկնքից Ագարին ձայն տուեց ու ասաց. «Ի՞նչ է պատահել, Ագա՛ր։ Մի՛ վախեցիր, որովհետեւ Աստուած լսեց քո որդու ձայնը այնտեղից, ուր նա գտնւում է։ Բռնի՛ր քո մանկան ձեռքից, որովհետեւ ես նրան մեծ ազգի նախահայր եմ դարձնելու»։ Աստուած բացեց Ագարի աչքերը, սա տեսաւ ըմպելի ջրի մի ջրհոր, գնաց, տիկը լցրեց ջրով ու խմեցրեց երեխային:» Ծննդոց 21:15-19

Հագարն իր տղայի հետ անապատում մոլորված ման էր գալիս: Այլևս խմելու ջուր չկար, և Հագարը, որպեսզի չտեսնի որդու մահը, նրան թողեց ու ցանկանում էր հեռանալ… Սակայն այդ պահին Աստծո հրեշտակը խոսեց նրա հետ, և Աստված բացեց Հագարի աչքերը: Նա տեսավ ջրհորը և լցրեց իր տիկը ջրով:

Անգամ անապատում Աստված ջրհոր ուներ: Սակայն երբ Նա բացեց Հագարի աչքերը, միայն այդ ժամանակ նա տեսավ այն: Ամենաանհույս իրավիճակի մեջ անգամ, ծանր ու դժվարին պայմանների մեջ Աստված ունի ելքեր և լուծումներ: Ու եթե միայն Աստված բացի մեր աչքերը… Վստահիր Աստծուն ամեն ժամանակ, նույնիսկ եթե ելք չես տեսնում: Վստահիր Աստծուն և կտեսնես Նրա մեծությունն ու փառքը:

Արթուր Աղեկյան

Մեկնաբանություններ