Անցիր խավարի միջով

516

«Ինչ ձեզ ասում եմ խաւարի մէջ, դուք ասացէք լոյսի՛ մէջ»: Մատթ. 10:27

Անհնար է խուսափել խավարից այս կյանքում, անհնար է խուսափել դժվարություններից և հոգսերից: Սակայն անգամ այդ խավարում Աստված մեզ մենակ չի թողնում, Նրա ձեռքը խավարում էլ չի կարճանում: Եթե շատ ուշադիր լինես, կլսես Նրա ձայնն ու կտեսնեն Նրան այնտեղ: Նա քեզ մենակ չի թողնի: Նա հատուկ նպատակ ունի քեզ համար. Նա կամեցել է, որ դու անցնես այդ խավարի՝ դժվարության, տառապանքի, փորձության միջով:

Այս ամենի միջով անցնելիս դու շատ կարևոր բաներ ես սովորում: Երբեք այն չպահես միայն քեզ համար. խոսիր, տարածիր այն ճշմարտությունները, որոնք սովորեցիր Աստծուց խավարի մեջ: Օրհնյալ օր եմ մաղթում:

Արտավազդ Թադևոսյան

Մեկնաբանություններ