Անգլիացի եպիսկոպոսը կառավարությանը խնդրում է ճանաչել քրիստոնյաների ցեղասպանությունը

156

Անգլիայի Շրուսբերի քաղաքի կաթոլիկ եպիսկոպոս Մարկ Դևիսը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է քրիստոնյաների դեմ «Իսլամական պետություն» խմբավորման կատարած հանցագործությունները ճանաչի որպես ցեղասպանություն:

«Մենք պետք է խնդրենք մեր կառավարությանը վերանայել  իսլամիստ գրոհայինների հանցագործությունները ցեղասպանություն ճանաչելու մերժումը:  Քրիստոնյաների և կրոնական ու ազգային մյուս փոքրամասնությունների դեմ անմարդկային հանցագործություններ են կատարվում հենց այն տարածաշրջանում, որտեղ ծնունդ է առել քրիստոնեությունը»-հայտարարել էր եպիսկոպոսը սուրբ Հարության տոնի կապակցությամբ արված հայտարարությունում:

Ի դեպ «Իսլամական պետություն» խմբավորման կատարած հանցագործությունները որպես ցեղասպանություն են ճանաչել Եվրախորհրդարանը և ԱՄՆ-ի կոնգրեսը:

Մեկնաբանություններ