Անկեղծությունն է, որ բացում է երկինքը մեզ համար

486

Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում,երբ անկեղծությունն այլևս շատ չի հանդիպում:

Ավելի տարածված է կեղծավորությունը, խորամանկությունը… Մարդիկ կարող են չհասկանալ, վատ արձագանքել կամ չգնահատել մեր անկեղծությունը, բայց կա մեկը, ում համար չափազանց կարևոր է անկեղծությունը:

Աստվածաշնչում բազում տեղերում է խոսվում անկեղծության մասին՝ ասելով սիրել, գործել, խոսել, քայլել ու աղոթել անկեղծությամբ:

Ուզում եմ այսօր խոսենք հատկապես աղոթքի մասին, աղոթք, որ բխում է անկեղծությունից.

«Երբ որ աղոթք անես, չլինես ինչպես կեղծավորները…» (Մատթ. 6:5):

Հիսուսը չէր խոսում երկար կամ կարճ աղոթքի մասին, բարձրաձայն կամ ցածրաձայն աղոթքի մասին, այլ Նա խոսում էր սրտի դիրքի մասին: Չկանգնես աղոթքի այնպես, ինչպես փարիսեցիները, այլ պարզապես մտիր Աստծո ներկայության մեջ անկեղծությամբ:

Երբեմն մենք աղոթում ենք, աղոթում, բայց այդպես էլ չենք հանդիպում Աստծուն, ինչո՞ւ, որովհետև անկեղծությամբ չենք մոտենում Նրան: Անկեղծությունն է, որ բացում է երկինքը մեզ համար: Անկեղծությունն է, որ բերում է իրական փոխհարաբերություն:

Մովսես Առաքելյան

Աղբյուր՝  vernatunchurch.am

Մեկնաբանություններ