Անվանվել են աշնան ամենաօգտակար մթերքները

260

Սեպտեմբերը աշնան առաջին ամիսն է, որն ընդունակ է մեզ ուրախացնել և՛ հիանալի եղանակով, և՛ սեզոնային սննդամթերքներով:

Փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել այն 5 մթերքները, որոնք հաճելի են օրգանիզմին արդեն հիմա, հայտնում է newsyou.info-ն:

Ընկույզ

Այս մթերքը պարունակում է բավարար քանակությամբ հակաօքսիդանտներ, որոնք բարելավում է սրտի և անոթների աշխատանքը և երկարացնում կյանքը: Ընկույզը նաև բարլավում է ուղեղի աշխատանքը:

Խնձոր

Խնձորը պարունակում է գրեթե բոլոր անհրաժեշտ վիտամինները: Սակայն գիտնականների պնդմամբ խնձորը հարկավոր է ուտել անմիջապես քաղելուց հետո, քանի որ գնալով վիտամիններն աստիճանաբար պակասում են:

Դդում

Դդմի միջուկը շատ օգտակար է, քանի որ պարունակում է C վիտամին: Այն պարունակում է նաև B վիտամին, որը բարձրացնում է տոնուսը և տրամադրությունը, օգնում հաղթահարել անքնությունը և հոգնածությունը: Իսկ A վիտամինի պարունակությունը օգնում է մաշկին, մազերին և նվազեցնում ծերացման նշանները: Խորհուրդ է տրվում քնելոց առաջ խմել դդմի հյութ, որը հանգստացնում է նյարդային համակարգը:

Խաղող

Այն պարունակում է B խմբի շատ վիտամիններ, մեծ քանակությամբ բջջանյութ, պեկտին, որոնք բարելավում են արյան վիճակը և նորմալացնում բոլոր օրգանների աշխատանքը:

Մեղր

Պարունակում է շատ վիտամիններ, կալիում, կալցիում, երկաթ, ինչպես նաև բնական հորմոններ: Հատկապես խորհուրդ է տրվում տրամադրության բարձրացման համար:

Աղբյուրˋ 1in.am

Մեկնաբանություններ