Ապրի՛ր վախից ազատ. Գլորիա Քոուփլենդ

346

«Բարձրյալի ծածկոցի տակ բնակվողը Ամենակարողի շուքի տակ է հանգստանում: Ես կասեմ Տիրոջը` իմ ապավեն և իմ ամրոց, իմ Աստված, Որին ես հուսացած եմ: Որովհետև Նա կփրկի քեզ որսորդի որոգայթից, չար ժանտամահից»: — Սաղմոս 91. 1-3

Հնարավո՞ր է, արդյոք, վտանգներով լի և անկանխատեսելի այս աշխարհում ապրել առանց վախի: Այո՛, ամենայն հավանականությամբ, հնարավոր է: Որովհետև պաշտպանությունը Աստծո կողմից տրված հաստատուն խոստում է:

Բայց այդ խոստումը բոլորին չէ տրված: Այդ խոստումը տրված է միայն նրանց, ովքեր բնակվում են Տիրոջ մեջ: Բնակվել նշանակում է ապրել, մնալ և շարունակել: Տիրոջ շուքի տակ մնալ նշանակում է ապրել Նրա հետ մշտական միաբանության մեջ` պահելով Նրա Խոսքը և հնազանդվելով Նրա ձայնին: Նրանք, ովքեր ապրում են Տիրոջ մեջ, կարող են ապրել առանց սատանայի մտադրություններից վախենալու:

Թույլ տուր ավելի պարզեցնեմ սա: Աստծո պաշտպանության խոստումը չի երաշխավորում, որ սատանան քեզ չի մոտենա: Դա նշանակում է, որ Աստված քեզ ելքի ճանապարհ ցույց կտա ամեն անգամ, երբ նա իր անճոռնի դեմքը ցույց տա քեզ:

Եթե դու վախենում ես քո շուրջը կատարվող վտանգներից, ավելի շատ ժամանակ անցկացրու Խոսքի և աղոթքի մեջ, մինչև որ Աստծո հանդեպ քո վստահությունը հաղթի քո վախին: Ավելի մոտեցի՛ր Տիրոջը, մինչև որ Ամենակարողի շուքի տակ լինես: Եվ բոլորովին նշանակություն չունի, թե որքան վտանգավոր է այս աշխարհը դառնում, Նա անպայման կազատի քեզ:

Գլորիա Քոուփլենդ 

Մեկնաբանություններ