Առակ սիրո մասին։ Անմոռանալի սեր

990

Դա սովորական, աշխատանքով լի մի առավոտ էր, երբ մոտավորապես 8։30, ծեր մի մարդ, մոտ 80 տարեկան, եկավ հեռացնելու իր ձեռքի բութ մատի կարերը։

Երևում էր, որ շատ է շտապում, և հուզմունքից մի փոքր դողացող ձայնով ասաց, որ նա շատ կարևոր գործ ունի ժամը 9։00-ին։ Ներողամտորեն գլուխս տարուբերելով, ես խնդրեցի, որպեսզի նա նստի, իմանալով, որ բոլոր բժիշկները զբաղված են և նրանով կարող են զբաղվել ոչ շուտ, քան մեկ ժամից։ Սակայն, նկատելով, թե որքան տխրությամբ է անընդհատ հայացքը նետում ժամացույցի սլաքներին, իմ մեջ նրան անթաքույց օգնելու ցանկություն արթնացավ։ Եվ քանի որ բախտի բերմամբ, ես այլ հիվանդ չունեի, որոշեցի ինքս զբաղվել նրա վերքով։ Հետազոտելով ծերունու մատը, ես համոզվեցի, որ վերքը հասցրել է լավանալ, և խորհրդակցելով բժիշկներից մեկի հետ, ես ստացա համապատասխան գործիքներ և դեղորայքներ, և՛ կարերը հանելու և վերքը մշակելու համար։

Զբաղվելով նրա վերքով, մենք զրույցի բռնվեցինք.

– Դուք երևի հանդիպում ունեք, եթե այդպես շտապում եք։

– Ոչ, դա այդքան էլ այդպես չէ։ Ես պետք է հասցնեմ հասնել հիվանդանոց, որպեսզի կերակրեմ իմ հիվանդ կնոջը։

Այդ ժամանակ ես հարցրի, թե ինչ է պատահել իր կնոջը։ Եվ ծերունին պատասխանեց, որ ցավոք, իր կնոջ մոտ հայտնաբերել են Ալցհեյմերի հիվանդություն։ Մինչ մենք զրուցում էինք, հասցրի հանել կարերը և մշակել վերքը։ Նայելով ժամացույցին՝ ես հարցրի, կանհանգստանա՞ արդյոք իր կինը, եթե նա մի փոքր ուշանա։ Ի զարմանս ինձ, իմ զրուցակիցը պատասխանեց, որ իր կինը, ցավոք, վերջին հինգ տարին չի ճանաչում իրեն։

– Նա նույնիսկ չգիտի, թե ով եմ ես իրեն գալիս, – տարուբերելով գլուխը ավելացրեց ծերունին։

Զարմացած, ես բացականչեցի.

– Եվ դուք, միևնույնն է, ամեն առավոտ գնում եք այնտեղ, չնայած նրան, որ ձեր կինը նույնիսկ չգիտի թե ո՞վ եք դուք։

Նա ժպտաց, և հայրաբար թմբթմբացնելով ձեռքիս, պատասխանեց.

– Նա չգիտի թե ով եմ ես, բայց չէ՞ որ ես գիտեմ, թե ով է նա։

Աղբյուր՝ mediamag.am

Մեկնաբանություններ