Արևածագը դիմավորողը

490
sunrise

Մի մարդ կար: Նա մի սովորություն ուներ. ամեն առավոտյան՝ լուսաբացից առաջ, դուրս էր գալիս ծովափ, դիմավորում էր լուսաբացը և Աստծուն աղոթում:

Նրա որդին մեծացավ: Նա հոր պես ամեն օր արթնանում էր արևածագից առաջ, դուրս գալիս ափ՝ լուսաբացը դիմավորելու: Բայց նա չէր աղոթում:

Որդու որդին մեծացավ: Նա էլ հոր պես ամեն օր արթնանում էր արևածագից առաջ և դուրս գալիս ծովափ: Բայց նա չգիտեր՝ ինչու  էր դա անում:

Առականի

Մեկնաբանություններ