Արտույտը: Առակ

1063

Արտույտը, վախենալով, որ երկինքը փուլ կգա, պառկեց մեջքի վրա, ոտքերը վեր տնկեց և աշխատեց դեմ տալ երկնքին: Տեսնողները ծիծաղեցին նրա վրա և ասին.

— Այ խելքի ծով ճնճղուկ, դու ոնց կարող ես քո ծղոտե ծնկներով պահել երկինքը:

Եվ թռչունը պատասխանեց.

— Ես իմ բաժին երկինքն եմ պահում…

Գրիգոր Մագիստրոս Պահլավունի

Մեկնաբանություններ