Աստծո կամքը կատարել նշանակում է հակառակվել սատանային. Արթուր Սիմոնյան

445

«Եվ գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, այլ եթե մեկը աստվածապաշտ է և Նրա կամքը կատարում է, նրան լսում է»: — Հովհաննես 9.31

Մի անգամ հանդիպեցի մի մարդու, ով տարիներ առաջ մեկնել էր Եվրոպա`մշտական բնակության: Տեսնելով, որ նա գոհ չէր իր կյանքից եւ ապրուստից` ասացի. «Միգուցե Աստված կամենում է, որ Հայաստան վերադառնաս»: Նա չցանկացավ լսել: Ինչեւէ, մենք միասին աղոթեցինք եւ խնդրեցինք Աստծո օրհնությունը մեր ֆինանսական բնագավառում: Հենց հաջորդ օրը ես մեծ գումար ստացա, իսկ նա` ոչ:

Ինչո՞ւ իմ աղոթքը լսվեց, իսկ նրանը` ոչ: Միգուցե պատճառն այն էր, որ նա նույնիսկ չցանկացավ հարցնել Աստծո կամքը: Աստվածաշնչում գրված է, որ Աստված լսում է այն մարդու աղոթքը, ով աստվածապաշտ է եւ Աստծո կամքին հնազանդվում է:

Սատանան միշտ հակառակվում է Աստծո կամքին եւ ամեն ինչ անում է, որպեսզի մարդիկ էլ նույն կերպ վարվեն: Աստծո կամքը կատարել նշանակում է հակառակվել սատանային:

Սիրելինե՛ր, սատանային մի՛ լսեք, հակառակվե՛ք մեղքին եւ կատարե՛ք Աստծո կամքը: Այդ ժամանակ ձեր աղոթքները կլսվեն եւ կպատասխանվեն: Ամե՛ն:

Արթուր Սիմոնյան

Մեկնաբանություններ