Աստծո զորության ներգործությունը․ Ռոբերտ Ասրյան

325

Պողոս Առաքյալը Կորնթացիներին ուղղված իր առաջին թղթում ասում է. «Որովհետեւ Աստուծոյ արքայութիւնը ոչ թէ խօսքով է՝ այլ զօրութիւնով»։ ֊ Ա Կորնթացիս 4:20

Աստծո արքայության բնույթը և հատկանիշները նախևառաջ մենք տեսնում ենք Տեր Հիսուսի ծառայության և ուսուցման մեջ, որի ամենակարևոր հատկանիշը Աստծո զորության ներգործությունն էր մարդկանց փրկության համար:

Քրիստոսի երկինք գնալուց հետո Աստծո արքայությունը հռչակվում և փորձառաբար նշմարվում է Նրա աշակերտների կյանքում ու ծառայությունում և Նրա Եկեղեցում, որի ամենակարևոր հատկանիշներից էր նորից Աստծո զորության ներգործությունը մարդկանց փրկելու և հիվանդներին բժշկելու և գերիներին ազատելու գործում:

Այսօր էլ, եթե մենք հռչակում ենք Աստծո արքայության գալուստը, պետք է ականատես լինենք Աստծո զորության ներգործությանը մեր մեջ: Կարելի է՝ շատ գեղեցիկ խոսքեր ունենանք ասելու Աստծո արքայության մասին, բայց այդ խոսքերով չէ ներկայանում Աստծո թագավորությունը, այլ Աստծո նշմարելի և փրկարար զորության ներգործությունով և առկայությունով է հայտնի դառնում նրա արքայությունը մեր մեջ: Այն արքայությունը, որ Հիսուսը հռչակեց և հայտնեց, պետք է քարոզվի և հռչակվի Նրա հետևորդների և հավատացողների միջոցով և նույն արքայությունը իր զորությամբ և լիությամբ պետք է հայտնաբերվի մեր մեջ, որովհետև այս արքայության Տերն ու իշխանը մեր մեջ է, և Նա, մինչև աշխարհի վերջը մեզ հետ լինելով, մեր միջոցով և մեր մեջ է իրականացնում այս արքայությունը:

Փա՜ռք Նրան հավիտյանս հավիտենից: Ամեն:

Ռոբերտ Ասրյան

Մեկնաբանություններ