Աստծուն հաճելի չէ, երբ մենք հիվանդանում ենք

671

Աստծուն հաճելի չէ, երբ մենք հիվանդանում ենք, Նա ցանկանում է մեր բժշկությունը: Երբ Իսրայելի ժողովուրդը հեռանում էր Եգիպտոսից, նրանք բոլորը բժշկվում էին իրենց հիվանդություններից:

Սուրբ Գիրքն ասում է մեզ բժշկելու Աստծո ցանկության և պատրաստակամության մասին: Հիշե՜ք, որ ամեն բան կարելի է հավատացողին (Մարկ. 9:22), և թող այս խոստումը ձեր համար դառնա իրականություն:

Ստորև բերված է մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ ստանալ բժշկությունը և դառնալ Աստծո երջանիկ զավակներ:

1. Ուսումնասիրեք Աստվածաշունչը
Տիմոթեոսի 2-րդ ուղերձում Պողոսը հոդորում է Տիմոթեոսին սովորել: Երբ ուսումնասիրում ենք Խոսքը, մենք բացվում ենք Աստծոն ընդունելու համար: Հիշե՜ք, որ հավատն Աստծո Խոսքը լսելուց է (Հռոմ. 10:17):

2. Աղոթե՜ք
Աստված վարձահատույց է լինում (անգլ. թարգմ.՝ պարգևատրում է) նրանց, ովքեր ձնտրում են Իր երեսը (Եբր. 11:6): Ցույց տվեք Նրան ձեր կարիքները: Մենք Խոստում ունենք, որ Նա կբավարարի մեր բոլոր կարիքները (Փլպ. 4:19):

3. Մտածե՜ք Խոսքի համաձայն
2 Կորնթ. 10:5-ում ասված է, որ ընթացք չտանք այն մտքերին, որոնք հակասում են Աստծո խոստումներին: Սկսեք մտածել լավը (Փլպ. 4:8):

4. Թշնամուն տեղ մի՜ տվեք
Եփես. 4:27: Թշնամուն աննշան հնարավորություն անգամ մի՜ տվեք: Հիշե՜ք. նա ջանասիրաբար փնտրում է կառչելու ցանկացած հնարավորության, որպեսզի գրոհի հավատացյալներին:

5. Չթողնեք մեկտեղ հավաքվելը…» (Եբր. 10:25)
Մեզ անհրաժեշտ է շփվել ուրիշ հավատացյալների հետ: Հավատարիմ եղեք դրանում, կանոնավոր հաճախեք եկեղեցի, հովվի հետ մեկ եղեք:

6. Զոհաբերեք Աստծո գործի համար
Մենք պետք տանք այն ամենին համաչափ, ինչ տալիս է մեզ Տերը (1 Կոր. 16:2): Աստծո գործի համար տալով մենք սերմում ենք: Իսկ ինչ սերմենք, այն էլ կհնձնեք (Գաղ. 6:8):

7. Մի՜ ընկճվեք
Մեր կյանքում խնդիրներ կլինեն, բայց Հիսուսը հավատացյալներին ասաց, որ Նա հաղթել է աշխարհին (2 Տիմ. 3:12): Աստած մեր ապաստանն է, փորձությունների ժամանակ մեր օգնությունը (Սաղմ.46:1): Մենք խոստում ունենք, որ Աստված մեզ համար ամեն բան բարուն է գործակից է անում(Հռոմ. 8:28): Ոչինչ չի կարող հեռացնել մեզ Աստծո սիրուց, և մենք ամեն բան կհաղթահարենք մեզ զորացնող Հիսուս Քրիստոսով (Հռոմ. 8:37):

Գործք 10:38. «Այն Հիսուսին, որ Նազարեթից է, թե ինչպես Նրան Աստված Սուրբ Հոգով և զորությունով օծեց, որ ման եկավ բարի անելով և սատանայից բոլոր հարստահարվածներին բժշկելով, որովհետև Աստված նորա հետ էր»։

Միջազգային աստվածաշնչյան համալսարան

Մեկնաբանություններ