Աստված Իր գործն առաջ տանելու նպատակով փնտրում է. Սամվել Նավոյան

299

Աստծու գործունեությունը` ի պատասխան Իր ժողովրդի աղոթքի.

(1) Երբ Ղուկ.4.6,7-ում սատանան Հիսուսին ասում է երկրի վրա իրեն տրված իշխա­նության մասին, նկատի ուներ Ադամի կողմից այն իրեն հանձնելը: Այդ պատճառով էլ Հիսուս Ավետարաններում երեք անգամ նրան անվանում է աշխարհի իշխան (Հովհ.12.31: 14.30: 16.11).

(2) Աստված, համաձայն Իր սկզբունքի, երկրի վրա գործում էր մարդու միջոցով: Այդ պատճառով էլ Ադամի տանուլ տվածը վերականգնելու համար անհրաժեշտ եր Աստծու Որդու մարդեղությունը (ինչն իր հերթին հաստատում էր Աստծու գործելակերպի սկզբուն­քը).

(3) Թեև Աստված ինքնիշխան է և ամենակարող, սակայն ըստ Աստծու խոսքի` Նա սահմանափակեց Իրեն` Իր գործն առաջ տանելու նպատակով փնտրելով`

(ա) մարգարեների, քահանաների ու թագավորների` նախկինում.

(բ) իր թագավորական քահանաներին` ներկայումս, որպեսզի մենք խնդրենք `

— Իր թագավորության գալու և կամքի կատարման մասին (Մաթ.6.10),

— հանապազօրյա հացի մասին` 6.11 (առավել իմանալով մեր կարիքները, քան մենք),

— հունձքի համար մշակներ բարձրացնելու մասին` Մաթ.9.38 (դրա մասին ավելի շատ փափագելով, քան մենք).

— Տիրոջ խոսքի առաջացման և փառավորման մասին` 2Թես.3.1 (թեև Աստված Ինքն է դա ծրագրել).

— մի խոսքով` Իր կամքի իրականացման համար (թեև այն Ինքն է մեզ ներշնչում).

Աղբյուր` apologetics.am

Մեկնաբանություններ