Աստված մահացած չէ 2 (ֆիլմ)

1607

Գրեյս Ուեսլին սովորական մի ուսուցիչ է։ Նա պատմություն է դասավանդում դպրոցում և շատ է սիրում իր աշխատանքը։ Գրեյսը քրտնաջան պատրաստվում է ամեն մի դասին և փորձում է երեխաներին փոխանցել անհրաժեշտ գիտելիքները:

Նա երբևէ չէր էլ կարող պատկերացնել, որ կհայտնվի մի վիճաբանության էպիկենտրոնում՝ կապված հերթական դասի ժամանակ իր կողմից ասված մի համարձակ արտահայության հետ: Դասընթացի ժամանակ Գրեյսն անդրադառնում է հավատքին և երեխաներին պատմում է Հիսուսի մասին, ինչը մեծ ընդհարման առիթ է դառնում:

Որոշ ծնողներ ուսուցչուհու խոսքերը որակում են որպես Քրիստոնեության «գովազդ»: Վիճաբանությունը թևակոխում է նոր փուլ, երբ Գրեյսի դեմ դատական հայց է հարուցվում, և նա պետք է դատարանում ապացուցի իր անմեղությունը և պաշտպանի իր համոզմունքները:

Քաղաքը, ինչպես նաև ամբողջ երկիրը, ուշադիր հետևելով գործի ընթացքին, կարծես բաժանվում են 2 ճամբարների: Ոմանք աջակցում են ուսուցչուհուն, ոմանք էլ՝ քննադատում:

Գրեյսն իր փաստաբանի օգնությամբ փորձում է պաշտպանել սեփական համոզմունքները և հերթական անգամ ապացուցել, որ Աստված «մահացած» չէ: Սակայն այս գործընթացն այդքան էլ հեշտ չէ, քանզի որպես մեղադրող կողմ է հանդես գալիս փորձառու և պնդաճակատ դատախազ Փիթեր Քեյնը: Ու՞մ կողմը կանցնեն ատենակալները:

Մեկնաբանություններ