Աստված ներող Հայր է

568

«Եվ երբ որ նրանք բան չունեին վճարելու, երկուսին էլ շնորհեց…» (Ղուկաս 7:42):

Աստված ողորմած է: Մենք մեղքերի պարտքերը տալու կարողություն չունենք: Տերը շնորհում է ներում: Մեր մեղքերի ներման համար Հիսուսն արյուն թափեց, Քրիստոսի արյունը մինչև հիմա մեղավորի համար գործում է, բարեխոսում է: Երբ խոստովանում ես Հիսուսի արյունը մաքրում է ամեն մեղք:

«Եվ համարյա թե ամեն բան արյունով է սրբվում օրենքին համեմատ, և առանց արյուն թափելու թողություն չի լինում» (Եբրայեցիս 9:22)։

Ամեն բան մաքրվում է արյունով, Քրիստոսի արյունով մենք ունենք մեղքերի թողություն: Եթե հավատացյալները իմանային ներելու արժեքը, ապա ոչ մեկի նկատմամբ սրտում պատ չէին կառուցի:

Եթե ուզում եմ ինձ ներեն, պետք է ես սկսեմ ներել, ինչ պարտքեր որ ունեմ: Եթե չներես, Հայրն էլ քեզ չի ների: Երբ մոտենում ես Աստծուն, նա դառնում է քո Հայրը:

Հայկ Գրիգորյան

vernatunchurch.am

Մեկնաբանություններ