Աստված նույնպես կգնա. Գլորիա Քոուփլենդ

652

«Եվ նա, որ Տիրոջն է հարում, մեկ հոգի է Նրա հետ»: — Ա Կորնթացիների 6: 17

Մեկ անգամ ես լսեցի Աստծո հզոր մի ծառայողի մասին, ով ամեն անգամ իր կոստյումը հագնելիս նայում էր հայելու մեջ և ասում. «Կոստյո՛ւմ, այսօր ուր որ գնաս, Աստված քո մեջ է լինելու»: Եվ գիտե՞ս, նա իրավացի է: Եթե դու միաբանվել ես Աստծո հետ, ընդունել Հիսուսին որպես քո Տեր, այսօր ուր որ գնաս, Աստված նույնպես այնտեղ կգնա: Որպես հավատացիալներ՝ մենք պետք է ավելի ու ավելի գիտակցենք սա: Մենք պետք է վարժեցնենք մեզ այն մտքին, որ Աստված մեր ներսում է, խոսում է մեզ հետ, սովորեցնում է մեզ, խորհուրդներ է տալիս, զորացնում և օծում է մեզ Իրենով:

Մենք անդադար պետք է ինքներս մեզ հիշեցնենք, որ մենք մեկ ենք Նրա հետ: Այսինքն՝ ամեն անգամ, երբ ինչ-որ մի խնդրի առաջ ենք կանգնում, երբ հանդիպում ենք մի չար հոգու, որը փորձում է ներգործել մեր կյանքի վրա և խանգարել մեզ, Աստված էլ նույն բանին է հանդիպում: Երբ մենք կանգնում ենք նման բաների առաջ, Աստված էլ է կանգնում: Եվ Նա արդեն հաղթահարել է դրանք:

Թույլ տուր քաջալերեմ քեզ, որ երբ այսօր հագնվես և նայես հայելու մեջ ասես. «Ես միաբանված եմ Տիրոջ հետ և Նրա հետ մեկ հոգի եմ: Մարմի՛ն, այսօր ուր որ գնաս… Աստված էլ է գնալու հետդ: Աստված քո մեջ է: Աստծո զորությունը քո մեջ է: Աստծո իմաստությունը քո մեջ է: Աստծո հաղթանակը քո մեջ է»:

Ամեն օր այդ նույն բաները ասա՛ քեզ օրը մի քանի անգամ: Եվ այդպես շարունակի՛ր, մինչև որ նման մտածելակերպը սովորություն դառնա: Այդպե՛ս արա, որպեսզի միշտ գիտակցես այն իրականությունը, որ Աստված ապրում է քո մեջ:

ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ԸՆԹԵՐՑՈՒՄ
Ա Կորնթացիների 6: 17-20

 

Մեկնաբանություններ