Աստված ուժեղ առաջնորդների կարիք ունի

525

Աստված մշտապես ուժեղ առաջնորդների կարիք ունի:

Հեսուի առաջին գլխում կարդում ենք Հեսուին ուղղված Աստծո կոչը . «Զորացի՜ր և քաջ եղի՜ր, որովհետև այս ժողովրդին դու պետք է ժառանգեցնես այն երկիրը, որի համար նրանց հայրերին երդում եմ արել…պահիր իմ օրենքը, ինչպես իմ ծառա Մովսեսը» (Հեսու 1:6): Հետո՝ 8-րդ խոսքում, Աստված Հեսուին տալիս է կյանքի հաջողության բանաձևը:

Երբ Աստված «արտադրում է» առաջնորդին, Նա նրան ընդունակություն և զորություն է տալիս փոխելու իրերի ընթացքը: Մովսեսին անվանում են մեծ ազատարար: Մովսեսից հետո Հեսուն կատարեց նրա ցանկությունը, ում ծառայել էր: Հիսուսը ծառայի կերպարանք «հագավ» և եկավ, որ ծառայի ուրիշներին: Այս համարում(Փիլ.2:7) շարադրված է ծառայության բնույթը: Պողոսը փիլիպեցիներին կոչ է անում դեն գցել սեփական գոռոզամտությունը, հպարտությունը՝ ապրելով ներդաշնակության, խոնարհության մեջ: Պողոսի ուղերձը փիլիպեցիներին հաստատում է այս ամենը:

Միջազգային աստվածաշնչյան քոլեջ

Մեկնաբանություններ