Աստված որևէ արգելք դրե՞լ էր առաջին տղամարդու ու կնոջ դեմ

389

Առաջին տղամարդն ու կինը ապրում էին Եդեմի պարտեզում՝ սիրո, համերաշխության ու առաքինության մեջ՝ առանց որևէ կարիքի: Բայց և այնպես, Աստված որևէ արգելք դրե՞լ էր նրանց դեմ:

Իրոք, առաջին տղամարդն ու կինը ազատ ու անկաշկանդ էին՝ իրենց բոլոր կարիքները հոգալու: Աստված, սակայն, խստիվ պատվիրել էր՝ չուտել բարու և չարի իմացության ծառի պտուղը:

«Տեր Աստված պատվիրեց Ադամին ու ասաց. «Դրախտում ամեն ծառի պտուղներից կարող ես ուտել, բայց բարու և չարի գիտության ծառից մի՛ կեր, որովհետև այն օրը, երբ ուտես դրանից, մահկանացու կդառնաս»:Ծննդոց 2:16-17

Մեկնաբանություններ