Աստվածային սերը քո կյանքում

368

«Սիրելիներ, միմյանց սիրենք, որովհետև Սերն Աստծուց է»: — Ա Հովհ. 4:7

Ա Կորնթ 13 գլուխը խոսում է սիրո մասին: Համաձայնեք, որ սերը մեծ խորհուրդ ունի: Աստծո պատվերն ու կամքն է, որ մենք սիրենք անվերապահ սիրով: Եվ միմյանց սիրելով է, որ մեր մեջ արտացոլվելու է աստվածային սերը:

Մի պահ մտածիր, թե քո կյանքում որ բնագավառերում կարող է դրսևորվել և երևալ այդ սերը. Ներողամտություն. Կարիք ունես ներելու ինչ-որ մեկին? Աստվածային սերը թող դրսևորվի քո մեջ և հետևանքը լինի ներումը: Զղջում. Որևէ հանցանք ես կատարել, նեղացրել ես մեկին, մեղք ես գործել… նույն սերն է, որ բնակվելով քո մեջ՝ կարող է քեզ տանել ճշմարիտ ապաշխարության ու զղջման: Կարիքի կամ նեղության, դժվարության մեջ ես? Շարունակիր հավատարիմ մնալ Աստծուն, Շարունակիր սիրել Նրան: Հիշիր, որ առանց սիրո ամեն բան ունայն է:

«Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներո խոսեմ ու սեր չունենամ, ես ձայն տվող պղնձի պես կլինեմ, կամ հնչող ծնծղաների»: — Ա Կորնթ. 13:1

Էդուարդ Հարությունյան

Մեկնաբանություններ