Աստվածային սիրո զորությունը․ Քենեթ Քոուփլենդ

567

«… հավատքը, որ գործում է սիրով»: ֊ Գաղատացիների 5. 6

Կար ժամանակ, երբ ես զարմանում էի, թե ինչու մենք՝ հավատացյալներս, չենք տեսնում Աստծո զորության դրսևորումը մեր մեջ: Աստծո Խոսքից և մեր հավատքից ելնելով՝ թվում էր, թե միշտ հրաշքներ և նշաններ պետք է տեղի ունենային:

Ուստի ես մի օր հարցրի. «Տեր, ինչո՞ւ Քո զորությունն իր ամբողջ ծավալով չի գործում եկեղեցում»:
Գիտե՞ս, թե Նա ինչ պատասխանեց: Նա ասաց, որ մենք դեռ բավականաչափ սեր չունենք մեր կյանքում:
Աստված ցանկանում է, որ մենք զորություն ունենանք: Բայց նախ և առաջ, Նա ուզում է վստահ լինել, որ մենք այդ զորությունը սիրով կօգտագործենք: Նա ուզում է համոզվել, որ մենք դա չենք վերցնի ու դատապարտության ու քննադատության հետ խառնելով թափի մարդկանց գլխին:

Աստված ասաց. «Քենեթ, Ես չեմ կարող սատարել քո խոսքերը գերբնական զորությամբ կիրակնօրյա առավոտյան ծառայության ժամանակ, որից հետո երեկոյան դուրս ես գալու մայրուղի և բղավելու ես մեկի վրա, ով իր մեքենայով կխցկվի քո շարք: Մի փոքր էլ, և դու դուրս կշպրտես նրան մայրուղուց: Ես չեմ կարող Ամենակարող Աստծո զորությունն իր ամբողջ մեծությամբ թողնել մի անգութ խենթի բերանում»:
Հետո Աստված հիշեցրեց ինձ մի դեպք, երբ ես իմ որդի Ջոնի հետ գնացել էի որսի: Այդ ժամանակ նա փոքրիկ տղա էր և հազիվ էր կարողանում զենքը պահել, որ ամեն անգամ ձգանը քաշելիս ցած չընկներ: Ես սովորեցնում էի նրան կրակել, և նրա մոտ բավական լավ էր ստացվում:

Այդ օրը մենք զբոսնելով գնացինք Գլորիայի տատիկի ագարակ, և հանկարծ Ջոնը ցույց տվեց մի մեծ թռչնակեր սարդի, որն իմ տեսածների մեջ ամենամեծն էր: Այն բարձրանում էր գոմի պատի վրայով: Տեսնելով այդ սարդին՝ Ջոնը նշան բռնեց և ցանկացավ կրակել:

Եթե ես նրան չկանգնեցնեի, նա կկրակեր: Ջոնը չեր հասկանում, որ կրակելով՝ միևնույն ժամանակ նա պատի վրա անցք կբացեր: Որպես հասուն մարդ՝ ես հասկանում էի, որ դա հիմարություն է: Բայց նա չէր կարող տեսնել դա: Նա երեխայի աչքերով էր նայում:

Եթե ուզում ես, որ Աստված քեզ հոգևոր զորության հրացան տա, որպեսզի սատանայի գործերը մի վայրկյանում այն աշխարհ ուղարկես, կենտրոնացի՛ր սիրո վրա: Հետևի՛ր դրան: Զարգացրո՛ւ այն: Ուսումնասիրի՛ր այն: Աճի՛ր դրանում: Եվ այդ ժամանակ կտեսնես, թե ինչպես է Աստծո զորությունը գործում քո միջոցով:

Քենեթ Քոուփլենդ

Աղբյուր՝ faith-book.info

Մեկնաբանություններ