Ատելությանը տեղ մի տվեք ձեր կյանքում. Արթուր Սիմոնյան

466

«Աստծուն երբեք մեկը չի տեսել. եթե իրար սիրենք Աստված մեզանում է բնակվում, եւ Նրա սերը կատարյալ է մեզանում»: — Ա Հովհաննես 4:12

Հովհաննեսին կոչում են «սիրո առաքյալ», որովհետեւ նա հզոր քարոզներ ունի սիրո մասին: Մի քանի օր է, ինչ կրկին կարդում եմ Հովհաննեսի առաջին թուղթը, եւ ինձ համար շատ գաղտնիքներ են բացահայտվում: 

Յուրաքանչյուր հավատացյալի փափագն է, որ Աստված բնակվի իր մեջ: Ինչպե՞ս ենք իմանում` Աստված բնակվում է մեր մեջ, թե՞ ոչ: Առաքյալն ասում է. «…եթե իրար սիրենք, Աստված մեզանում է բնակվում, եւ Նրա սերը կատարյալ է մեզանում»: 

Աստված բնակվում է մեր մեջ Սուրբ Հոգու միջոցով, եւ մենք պետք է թույլ տանք, որ Նա Իրեն դրսեւորի մեր մեջ: Հիսուս Քրիստոսն ասաց. «Սրանով կիմանան ամենքը, թե Իմ աշակերտներն եք, եթե իրար վրա սեր ունենաք» — Հովհ. 13:35

Սատանան ատելություն է բերում: Եվ եթե ապրենք այս աշխարհի ոգու թելադրանքով, կտեսնենք, որ մեր կյանքում ատելությունը շատանում է, իսկ սերը` պակասում: Գրված է. «Եվ անօրենության շատանալու պատճառով շատերի սերը կսառչի» — Մատթ. 24:12 

Սիրելիներս, ատելությանը տեղ մի տվեք ձեր կյանքում, այլ լցվեք աստվածային սիրով: Աստված մեզ սեր է շնորհել, եւ ամենաարժեքավոր ժառանգությունը, որ կարող ենք թողնել մեր սերունդներին, ոչ թե նյութական հարստությունն է, տները կամ ավտոմեքենաները, այլ աստվածային սերը: Աստծո ծառաներից շատերն այդպես վարվեցին եւ փոխեցին շատերի կյանքը: 

Դադարեք ատելուց: Սիրեք միմյանց: Ինչո՞ւ ատել, եթե կարելի է սիրել: 

Տիրոջ օրհնությունը թող լինի ձեզ վրա: Ամեն:

Արթուր Սիմոնյան

Մեկնաբանություններ