«Ավետարանելը դժվար է… Իրո՞ք» խորագրով մեկօրյա համաժողով

452

«Խաչմերուկ» Միջբուհական Քրիստոնեական Նախաձեռնությունը հրավիրում է բոլոր քրիստոնյա ուսանողներին ու ավագ դպրոցի աշակերտներին մասնակցելու «Ավետարանելը դժվար է… Իրո՞ք» խորագրով մեկօրյա համաժողովին, որը տեղի կունենա Սեպտեմբերի 10-ին, Օրբելի 18/3 հասցեով:

Համաժողովի նպատակն է օգնել ու քաջալերել քրիստոնյա ուսանողներին, որպեսզի

-իրենց ուսման վայրերում նրանք ապրեն քրիստոնեավայել կյանքով,
-սովորեն պահպանել քրիստոնեական արժեքներն ու փոխանցեն դրանք իրենց ընկերներին ու համակուրսեցիներին:
-ավելի արդյունավետ ծառայեն իրենց եկեղեցիներում,
-նոր ծանոթություններ հաստատեն այլ եկեղեցիների ուսանողների հետ:

Գրանցման վերջնաժամկետը Սեպտեմբերի 8-ն է: Գրանցվելու և այլ մանրամասների համար զանգահարել 077 76 20 64 (Հեղինե) կամ 098 377 665 (գրասենյակ՝ 10:00-18:00) հեռախոսահամարներով:

Մեկնաբանություններ