Աղոթքը Երկինքն իջեցնում է երկիր. Արարատ Պողոսյան

359

Հիսուսի աղոթքի մեծագույն առանձնահատկությունն այն էր, որ այն փոխում էր մթնոլորտը, որ աղոթքի շնորհիվ Երկինքը իջնում էր երկիր:

Իսկ երբ Երկինքը գալիս է, այն դատարկ չի գալիս: Երկնքի շտեմարանները միշտ լիքն են հավատացյալների համար, ովքեր անկեղծ աղոթքով հաղորդակցվում են Աստծո հետ:

Աղոթքը մենախոսություն չէ, այլ երկխոսություն է: Սպասեք Աստծո պատասխանին հենց աղոթքի ժամանակ, և Նա կպատասխանի:

Հին Կտակարանում աղոթքի խորհրդանիշ է խունկը, որի ճշգրիտ բաղադրությունը պետք է պահպանվի սրբորեն: Եթե քո խունկը՝ աղոթքը կեղծված է, ապա բժշկություն կամ ազատագրում մի ակնկալիր: (Ել. 30:34-38)

Աղոթի՛ր հոգով: Աղոթքը հոգիների միաձուլումն է՝ քո և Սուրբ Հոգու հպումը:

Արարատ Պողոսյան

Մեկնաբանություններ