Այնքան սեր ունեմ․Բանաստեղծություն

418

Այնքան եմ հոգնել,
Որ էլ չեմ կարող
Տկարին ուժ տալ:

Այնքան եմ սառել,
Որ էլ չեմ կարող
Մրսածին հուր տալ:

Այնքան եմ թոշնել,
Որ էլ չեմ կարող
Թոշնածին բույր տալ:

Այնքան եմ մթնել,
Որ էլ չեմ կարող
Հանգածին լույս տալ:

Այնքան եմ տխրել,
Որ էլ չեմ կարող
Տխրածին հույս տալ:

Այնքան սեր ունեմ,
Որ դեռ կարող եմ
Ատողին ցույց տալ:

Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ