Բացահայտի՛ր Աստծո հավիտենական սերը քեզ համար

429

Սիրելի՛ բարեկամ, Աստծո հավիտենական սերը ունենալու, ճաշակելու և ապրելու համար նախևառաջ պետք է ամբողջությամբ ընծայվել Տիրոջը:

«Մօտեցէք Աստուծուն, եւ նա կմօտենայ ձեզ»։ ֊ Հակոբոս 4:8:

Աստծո սերը անսահման է և երբեք մարդկային սահմանափակ ունակություններով հնարավոր չէ այն բացահայտել: Դրա համար մեզ հայտնության ճանաչողություն է պետք: Երեմիա մարգարեն ուներ այդ ճանաչողությունը: Նա բացահայտել էր Աստծո հավիտենական սերը իր նկատմամբ: Դու նույնպես ունես բացահայտելու այդ հնարավորությունը, ինչը քեզ համար մի նոր պատկերացում, հավատքի կյանք և լիառատ օրհնություններ կբերի:

«Հեռուանց է երեւացել ինձ Տէրը, թէ Յաւիտենական սիրով սիրել եմ քեզ. դորա համար քաշեցի քեզ ողորմութիւնով։ Եւ քեզ միւսանգամ պիտի շինեմ, եւ դու պիտի շինուիս, ով Իսրայէլի կոյսը. միւսանգամ պիտի զարդարուիս քո թմբուկներովը, եւ պիտի դուրս գաս ուրախացողների պարախումբի մէջ»։ ֊ Երեմիա 31:3-4:

Աստծո սերը մեզ հայտնվեց դեռ այն ժամանակ, երբ մեղավոր էինք:

«Որովհետեւ Աստուած այնպէս սիրեց աշխարհքը որ իր միածին Որդին տուաւ. Որ ամեն նորան հաւատացողը չ’կորչի, այ յաւիտենական կեանքն ունենայ»: ֊ Հովհաննու 3:16:

Արտակ Ասատրյան

Մեկնաբանություններ