Ահա ես՝ Բարաբբան

243

Եթե մեկն այս տիեզերքում
Միշտ կարող է ցնծալ 


Եվ սրտով ուրախ լինել,
Դա ես եմ՝ Բարաբբան:

Եթե մեկն այս աշխարհում
Գիտի, թե Հիսուսն
Ում համար է մահացել,
Այդ ես եմ՝ Բարաբբան:

Եթե մեկն այս երկրում,
Մեղքի ճահճից փրկված՝
Պետք է Նրա կյաքով ապրի,
Դա ես եմ՝ Բարաբբան:

Երբ օրը գա ինձ կանչես՝
Շտապելով գահիդ առջև ելնեմ,
Պսակս ոտքիդ տակ դնելով կասեմ.
«Տե՛ր իմ, ահա ես՝ Բարաբբան»:

 


Մարատ Զաքարյան

Մեկնաբանություններ