ՈՒ՞մ են այցելում հրեշտակները

485
Բարություն

Գետնանցում: Խոնավ, ցուրտ: Փոքրիկ, չորացած, մի տարեց կին է մոլոր քայլում՝ ոտքերը հազիվհազ շարժելով:

Հայացքը վերացած է, դատարկ, ահավոր դատարկ: Աչքերը միայն նրա համար են, որ դեն նետված շիշ գտնի: Այդ ժամանակ հաց կլինի: Նրա առջևից մի սպիտակ կետ է լողում, նույնքան անդեմ, ինչպես շուրջը ամեն ինչ: Նույնիսկ ձայնը չի հասնում նպատակին…
Մեկը համառորեն քաշում է թևքից:
— Տատի՛կ, սիրելիս, կանգնե՛ք:
Սպիտակ կետը կամաց-կամաց դառնում է մի աղջկա դեմք՝ գթության քրոջ հանդերձներ հագած:
— Վերցրե՛ք, խնդրու՛մ եմ, այս փոքրիկ շոկոլադը: Ինձ հյուրասիրեցին, թեյ կխմեք: Վերցրե՛ք, տատիկ:
Թորշոմած դեմքը լուսավորվում է: Անհամարձակ մեկնում է ձեռքը:
— Ես դեռ ինչ-որ մեկին պե՞տք եմ, — ծնվում է վեհերոտ միտքը: Դանդաղ կենդանանում են աչքերը:
— Պետք եք Աստծուն: Մեզանից յուրաքանչյուրը թանկ է նրա համար, — գորովանքով ժպտում է դեռահաս դեմքը:
— Աստված քեզ պահի, զավա՛կս:

Մեկնաբանություններ