Բնության վրա մարդու «ճնշումը» վերջին 15 տարում նկատելիորեն ընկել է

448

Վերջին 15 տարում մարդու բացասական ազդեցությունը բնության վրա նկատելիորեն նվազել է, և այսօր այն նկատելիորեն զիջում է Երկրի բնակչության և տնտեսության աճի տեմպերին, որը դրական նշան է: Այդ մասին բնապահպանները հայտնել են Nature Communications պարբերականում տպագրված հոդվածում:

«Այն, որ վերջին տարիներին մեր բացասական ազդեցության աճը Երկրի ֆլորայի և ֆաունայի կյանքի վրա սկսել է դանդաղել, ինչպես և այն, որ այժմ այն ցածր է բնակչության և տնտեսության աճի տեմպերից, հանդիսանում է խիստ հաճելի բացահայտնում: Դա նշանակում է, որ մենք ավելի արդյունավետ ենք օգտագործում բնության պաշարները»,- հայտարարել է Օսկար Վենտերը հյուսիսային Բրիտանական Կոլումբիայի համալսարանից (Կանադա):

Դա խոսում է այն մասին, որ մարդը սովորել է ավելի խնայողաբար օգտագործել բնության պարգևները և քիչ վնասել այն:

Աղբյուրˋ 1in.am

Մեկնաբանություններ