Ծանոթացրու Հիսուսին

413

Եվ նրանց ասաց.«Գնացեք ամբողջ աշխարհով մեկ և ավետարանը քարոզեք բոլոր մարդկանց: Ով հավատա և մկրտվի, պիտի փրկվի և ով չհավատա, պիտի դատապարտվի»: — Մարկոս 16:15,16

Աստծո ծրագիրն է՝ փրկել յուրաքանչյուր ստեղծվածի՝ անկախ իր ազգությունից, սեռից, սոցիալական դիրքից ու հնարավորություններից: Հիսուսն ուզում է բոլորի հետ ծանոթանալ, բայց ծանոթացնողը մենք ենք: Աստված առանց մեզ ոչինչ չի անում: Նմանապես և մենք առանց Աստծո ոչինչ չենք կարող անել:

Երբեք վաղվա հաշվով և հույսով մի ապրիր: Երեկն անցավ, առջևում նոր օրն է և մնացած օրերը: Արթուն կաց: Եկեք հագնենք մեր՝ ավետարանչի կոշիկները և Հիսուսը մեզ վազել կտա: Մեր շուրջն այնքա՜ն մարդիկ կան, որ դեռևս չեն ճանաչում Հիսուս Քրիստոսին. կծանոթացնես?

Կարեն Թադևոսյան

Մեկնաբանություններ