Չորս կարևոր բան` յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքում․ Ջորջ Վուդ

399

«Խոսքի այս հատվածում կա չորս բան, որի մասին Պողոս առաքյալն ասում է»: ֊ Եփեսացիս 3։14-21

1. Զորություն՝ Աստծո զորությունը, որը մեզ փրկել է, փրկում է և մի օր հարություն կտա մեզ…

2. Սեր՝ Քրիստոսի սերը, որը առանց նախապայմանների է և անձնազոհ: Սիրիր Հիսուսի նման և պտղաբեր կլինես: Մի՛ քննադատիր. քննադատողը մարդկանց չի բերում Քրիստոսին: Աճիր Աստծո սիրո մեջ:

3. Նպատակ՝ Տերը կարող է անչափ ավելի և առատորեն տալ այն ամենը, ինչի մասին մտածում կամ խնդրում ես: Հավատքի աչքերով տե՛ս Աստծո նպատակները իրագործված և քայլիր դեպի այդ նպատակները:

4. Ներկայություն՝ Հայտնություն 3.20: Սա ոչ թե անհավատների, այլ մեր մասին է: Երբեք թույլ մի՛ տուր, որ Հիսուսը դուրս մնա քո եկեղեցուց, ընտանիքիցդ և անձնական կյանքիցդ: Նրա ներկայությունը պետք է միանգամայն իրական լինի քո կյանքում: Այդ դեպքում կլինեն մեծ հրաշքներ ու փոփոխություններ :

Չորս կարևոր բաներ, որոնք կազմում են յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքը:

Ջորջ Վուդ

Մեկնաբանություններ