Ցիտրուսային մրգերը՝ ճարպակալումը կանխելու արդյունավետ միջոց

306

Նարինջն ու այլ ցիտրուսային մրգերը կանխում են ճարպակալումից բարդացումների զարգացումը՝ պարզել են Սան Պաուլուի համալսարանի գիտնականները, ովքեր ներկայացրել են իրենց աշխատանքի արդյունքները Քիմիայի ամերիկյան միության ամենամյա համաժողովի ժամանակ: Այս մասին հայտնում է EurekAlert!-ը։

Հետազոտողները փորձ են կատարել 50 մկների վրա, որոնց մի մասն օգտագործել է ֆլավոնոիդներով (կա նարինջի, կիտրոնի մեջ) հարուստ սնունդ։ Կենդանիներին բաժանել են մի քանի խմբերի, առաջինում կրծողները սնվել են ստանդարտ դիետայով, երկրորդում կենդանիները ենթարկվել են ճարպերի մեծ քանակությամբ դիետայի ազդեցության, իսկ մյուսում տրամադրվել է ճարպերով և ֆլավոնոիդներով հարուստ սննդակարգ։

Պարզվել է, որ սովորական ճարպոտ սնունդը նպաստել է արյան մեջ տիոբարբիտուրային թթվի պարունակության մեծացմանը, ինչը բջջային վնասման ցուցանիշ է։ Սակայն ֆլավոնոիդներ գեսպերիդինը, էրիոցիտրինը և էրիոդիկտիոլը նվազեցրել են վերոնշյալ թթվի մակարդակը համապատասխանաբար 50, 57 և 64 տոկոսով։

Աղբյուրˋ 1in.am

Մեկնաբանություններ