Ծխող հայրերից 3 անգամ ավելի շատ ասթմայով հիվանդ երեխաներ են ծնվում

483

Այն երեխաների մոտ, որոնց հայրերը բեղմնավորման ժամանակ եղել են ծխող, 3 անգամ ավելի հաճախ է զարգանում ասթմա, հայտնում է International Journal of Epidemiology պարբերականը: Հետազոտությանը մասնակցել են 24 հազար երեխա, որոնց հայրերը ծխել են դեռահաս տարիքից:

Ընդունված է համարել, որ երեխայի զարգացման վրա առավել մեծ ազդեցություն ունի մոր ապրելակերպը, սակայն դա այնքան էլ այդպես չէ: «Ծխողներից բեղմնավորված երեխաների շրջանում 3 անգամ ավելի շատ ասթմայով հիվանդներ են եղել»,- ասել է հետազոտության հեղինակ, պրոֆեսոր Սեսիլ Սվեյնսը Նորվեգիայի Բերգենի համալսարանից:

Նրա թիմը նաև հայտնաբերել է, որ հոր ներշնչած եռակցման ծուխը նույնպես մեծացնում է նրա սերնդի մոտ ասթմայի առաջացման ռիսկը: Իսկ մի շաբաթից ավելի մարիխուանա ծխելը նվազեցնում է ակտիվ սերմնահեղուկի թիվը մեկ երրորդով:

Բացի այդ՝ հետազոտությունները ցույց են տվել, որ ծնողների սնվելը հիմք է դնում սերնդի ապագա նյութափոխանակությանը:

Աղբյուր՝ 1in.am

Մեկնաբանություններ