Դաժան սոխը

341

Ես երեխաներիս շատ քիչ ժամանակ էի հատկացնում:

Չէի զբաղվում նրանցով: Ժամանակ չունեի՝ աշխատանք, կարիերա, անձնական կյանք:

Բայց լավ էի վաստակում և երեխաներիս համար ոչինչ չէի խնայում: Բավարարում էի նրանց բոլոր «շոկոլադա-համակարգչային» պահանջները: Ես անտեսում էի նրանց թերությունները, նրանք էլ փոխարենը ներում էին իմ կողմից ուշադրության պակասը:

Մանկությունն ավարտվեց:

Սկսվեց դժվարին երիտասարդությունը՝ առաջին փոխադարձ մեղադրանքները, առաջին իրական զգացմունքները, առաջին խնդիրները: Ու ես սարսափով հայտնագործեցի, որ իմ երեխաները մեծացել էին առանց հայրական սիրո: Ես չէի խրատել նրանց, ետ չէի պահել վատ արարքներց, չարը բարուց տարբերել չէի սովորեցրել:

Մի օր խոհանոցում սոխ էի մաքրում ու արցունքներն առատորեն հոսում էին աչքերիցս: Կինս հարցրեց.

— Ի՞նչ ես լաց լինում:

— Շատ դաժան սոխ է, -ասացի,-կան լավ տեսակներ, որոնք չեն լացացնում:

— Երևի քիչ են ջրել, -եզրակացրեց կինս:

Ու ես հասկացա անչափ կարևոր մի բան. եթե երեխաներին մանուկ հասակում չջրես, կմեծանան ու կդառնան ուրիշների արցունքների պատճառ:

Սիրե՛ք ձեր երեխաներին:

 

Մեկնաբանություններ