Դաջվածքները կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ

351

Եվրոպական քիմիական գործակալության գիտնականները հետազոտություն են անցկացրել, որն ապացուցել է` դաջվածքների համար օգտագործվող նյութերը վտանգավոր են: Այս մասին հայտնում է Mirror-ը:

Դաջվածքների համար կիրառվող ներկերը թունավոր են և կարող են մի շարք հիվանդությունների զարգացման պատճառ հանդիսանալ: Խոսքն ինչպես տարատեսակ ալերգիաների, այնպես էլ քաղցկեղի մասին է: Ընդ որում, հատկապես վտանգավոր է կարմիր ներկը:

Իրավիճակը հատկապես բարդ է Մեծ Բրիտանիայում, որտեղ դաջվածքների համար օգտագործվող նյութերը չեն լիցենզավորվում, չնայած այն հանգամանքին, որ ներկն անմիջապես մաշկի տակ է անցնում:

Աղբյուր՝ life.panorama.am

Մեկնաբանություններ