Դիարբեքիրի քրիստոնյաները պահանջում են վերադարձնել բռնագրավված տաճարները

342

«Fides» գործակալության համաձայն` Թուրքիայի հարավում գտնվող Դիարբեքիր քաղաքում քրիստոնեական հիմնադրամը և ավետարանական համայնքը դատարան են դիմել` պահանջելով վերադարձնել իշխանությունների կողմից բռնագրավված  եկեղեցիները:

Այս տարվա մարտի վերջին, երբ Դիարբեքիրում զինված բախումներ էին տեղի ունենում թուրքական բանակի և քրդական զինված կազմավորումների միջև,  Թուրքիայի իշխանությունների հրամանով փակվել էին քաղաքի կենտրոնում գտնվող բոլոր տաճարները: Դա հիմնավորել էին այն հանգամանքով, որ քուրդ ապստամբները տաճարները կարող են օգտագործել իրենց նպատակների համար և  զինված բախումների ժամանակ տաճարները կարող են վնասվել:

Փակված տաճարների թվում են սուրբ Կիրակոսի հայկական տաճարը, ասորիների Մարիամ Աստվածածին եկեղեցին, ինչպես նաև հայ-կաթոլիկներին պատկանող տաճարը և բողոքականների աղոթքի տունը: Բացի եկեղեցիներից Թուրքիայի իշխանությունները բռնագրավել են 6 հազար բնակելի տներ Դիարբեքիրի պատմական շրջանում:

Մեկնաբանություններ