Դու ծնվեցիր մսուրում․ Բանաստեղծություն

362

Դու ծնվեցիր մսուրում…

Դու ծնվեցիր մսուրում,
Այդ ցուրտ ու մութ վայրում,
Աշխարհն էր փակ և խավար,
Անհյուրընկալ Քեզ համար:

Դու ծագեցիր որպես լույս, այնպե՜ս քնքուշ և աննկատ,
Որպես մի ցող երկնային, որպես մի գետ կենարար:

Հիսո՛ւս, Փրկի՜չ, անունդ սեր բերեց,
Հիսո՛ւս, Փրկի՜չ, ծնունդդ կյանք բերեց,
Բերկրանք և խնդություն Քո սրտից է միշտ բխում,
Հանգիստ, ազատություն Քո գահից է միշտ իջնում…

Այցելեցիր բազում սրտեր, որ բացվեցին Քեզ համար,
Թեև մերժված Դու շատերից, Քեզ խոցեցին տարբեր ազգից,
Բայց Դու անվերջ Հոր աջ կողմում բարեխոսում ես հավիտյան,
Որ մինչ գալուստդ շատ մարդիկ երգեն Քո երգը Ծննդյան:

Նվարդ Ալոյան

Մեկնաբանություններ