Դու նվիրվա՞ծ ես Նրան

358

Նվիրվածությունը շատ կարևոր է: Մադիկ սիրում են, երբ իրենց շրջապատի մարդիկ նվիրված են իրենց:

Աստված կամենում է, որ մեր սրտերը նվիրված լինեն Իրեն, քանի որ թվում է, թե մենք անում ենք ամեն բան Նրա կամքին համաձայն, բայց գալիս է ժամանակ, որ նա ավելին է ուզում տեսնել մեզանից: Աստված ուզում է, որ մենք ամենալավ ձևով նվիրվենք Իրեն:

Աստվածաշնչում տեսնում ենք, որ Աբրահամը շատ հարուստ մարդ էր, բայց Աստված չասեց նրան, թե նրա ունեցվածքից որևէ բան է ուզում, այլ` նրա միակ որդուն:

Միայն աղոթելը և ասելը որ հավատում ենք, բավարար չէ, պետք է նաև ցույց տանք մեր նվիրվածությունը Նրա հանդեպ:

Խնդրենք Աստծուց նվիրվածություն, որ մենք պարտրաստ լինենք մեր լավագույնը տալու նրան:

Երբ դու կատարյալ կերպով նվիրվում ես Աստծուն, Նա վարձահատույց է լինում: Օրհնությունը գալիս է կատարյալ նվիրվածություն ժամանակ:

Մովսես Առաքելյան

Աղբյուր՝ vernatunchurch.am

Մեկնաբանություններ