Բացառիկ հնարավորություն սիրիահայերի համար

438

Ծրագրավորման դասընթաց՝ աշխատանքի ընդունվելու իրական հնարավորություններով

Microsoft ինովացիոն կենտրոնը, Գերմանական տնտեսական միավորումը և VOLO ընկերությունը հրավիրում են ծրագրավորման 5-ամսյա դասընթացի:

Սիրելի ընկերներ,

Հուլիսի 9-ին ժամը 10-ին տեղի կունենա ծրագրավորման դասընթացներին մասնակցելու համար թեստավորման երկրորդ հանդիպումը և՛ նոր մասնակիցների, և՛ այն անձանց համար, ովքեր չեն կարողացել ներկա գտնվել առաջին հանդիպմանը: Հասցեն նույնն է՝ Microsoft ինովացիոն կենտրոն, Տերյան 105, շենք 10, 6-րդ հարկ:

Առաջին հանդիպման ընթացքում շատերը նշեցին, որ առկա էր լեզվական արգելք: Այդ հաշվի առնելով՝ այս անգամ թեստը կազմվել է անգլերենով:

Հանդիպմանը մասնակցել ցանկացողներին այս անգամ նույնպես խնդրում ենք մինչև հուլիսի 8-ը ժամը 16-ը էլէկտրոնային նամակով հաստատել իրենց մասնակցությունը:

Ծրագրի մանրամասները

Գերմանական տնտեսական միավորումը (DWV) իր գործընկերոջ` Volo ընկերության (http://volo.global/) հետ համատեղ առաջարկում է վերապատրաստման և աշխատանքի ընդունելու ծրագիր:

Ծրագրին կարող են մասնակցել նաև ծրագրավորման (IT Programming) գիտելիքներ չունեցող անձիք բարձրագույն կրթությամբ (ցանկալի է, բայց պարտադիր պայման չէ) և (դպրոցական) մաթեմատիկայի իմացությամբ:

Հանդիպման ընթացքում կբացատրվեն ծրագրին և դասընթացներին առնչվող մանրամասները: Այնուհետև կանցկացվի թեստավորում: Թեստավորման փուլը հաղթահարած անձիք կարող են մասնակցել Microsoft-ի կողմից անցկացվող ծրագրավորման հինգամսյա դասընթացներին, որոնց համար Սիրիայից, Իրաքից, Լիբանանից և այլ երկրից տեղափոխված հայ մասնակիցները կվճարեն միայն սիմվոլիկ գումար:

Դասընթացների ավարտից հետո քննությունը հաջող հանձնած և վկայականը ստացած անձիք Volo ընկերությունում աշխատանքի անցնելու ռեալ հնարավորություններ կունենան:

Եթե ունեք ծրագրով հետաքրքրված այլ սիրիահայ (իրաքահայ, լիբանանահայ) ընկերներ ու բարեկամներ, խնդրում ենք իրենց պատմել ծրագրի մասին: Սիրով կարող եք նրանց փոխանցել մեր տվյալները:

Առավել մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել +374 77 660351 կամ +374 77 955085 հեռախոսահամարին կամ գրել anahit.sahakyan@georgien.ahk.de էլփոստի հասցեին:

Ուրախ կլինենք տեսնել մեծաթիվ մասնակիցներ:

Մեկնաբանություններ