Եկեղեցի գնալը «սպանում է քաղցկեղը», նվազեցնում է ինֆարկտի ռիսկը և նպաստում երկարակեցությանը. հետազոտություն

417

Ամերիկացի հետազոտողները պարզել են, որ եկեղեցի գնալը և ծիսակարգերին մասնակցելը «սպանում է քաղցկեղը», նվազեցնում է ինֆարկտի ռիսկը և նպաստում երկարակեցությանը:

Պարբերականի փոխանցմամբ՝ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հատկապես կանայք, ովքեր մասնակցել են եկեղեցական ծիսակարգերի շաբաթը մեկ անգամից ավել, 21 տոկոս ավելի քիչ հավանական է, որ կմահանան քաղցկեղից, համեմատած նրանց հետ, ովքեր երբեք չեն այցելել եկեղեցի:

Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, համաճարակաբան Թայլեր Վանդերուիլի կատարած ուսումնասիրության համաձայն՝ 1992-2012թթ հարցումները հաստատել են, որ  եկեղեցի գնալը և ծիսակարգերին մասնակցելը նպաստում է երկարակեցությանը:

Պրոֆեսորի կարծիքով՝ եկեղեցական ծիսակարգերը նպաստում են սոցիալական աջակցությանը, նվազեցնում են դեպրեսիան և օգնում են մարդկանց ավելի դրականորեն տրամադրվել կյանքին:

Աղբյուրը` tert.am

Մեկնաբանություններ