🇦🇲ՀՀ դրոշը՝ 🇧🇷Բրազիլիայում Հիսուսի արձանի վրա

224

Հայ-բրազիլական մշակութային տնտեսական ֆորումի էջը գրում է.

Նախօրեին Ռիո դե Ժանեյրոյում Հիսուսի արձանը լուսավորվել է կորոնավիրուսի դեպքեր արձանագրած 166 երկրների պետական դրոշներով:

Արձանի մոտ Ռիոյի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս, կարդինալ Օրանի Ժոաո Տեմպեստան աղոթել է ամբողջ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների համար:

Միջոցառմանը ներկա են գտնվել միայն մի քանի լուսանկարիչներ եւ տեսանկարահանողներ, քանի որ այս տեսարժան վայրը երեքշաբթի օրվանից փակ է այցելուների համար:

«Մենք աղոթում ենք կրկին միմյանց գրկելու եւ ուրախությամբ իրար ողջունելու համար: Սա պարզապես մեր հույսն է եւ մեր վստահությունը». իր խոսքում ասել է կարդինալը:

Մեկնաբանություններ