Երեք քայլ դեպի օրհնություն. Տիգրան Թադևոսյան

474

Օրհնված մարդը յուրահատուկ մարդ է:

Հարստությունը դեռ օրհնություն չէ, մարդը կարող է շատ հարուստ լինել բայց չլինել օրհնված, իսկ մի աղքատ մարդ, ով ոչինչ չունի, բայց փրկված է ունի հավիտենական կյանք` արդեն օրհնված է: Օրհնված է նա ով իր տունը ժայռի վրա է կառուցում, այսինքն` Աստծո Խոսքի վրա:

Ահա երեք քայլ, որոնք առաջնորդում են մեզ դեպի օրհնություն

1.Վարժեցնել միտքը

Առակաց գիրքն ասում է, որ ինչպես մարդը մտածում է այդպիսին էլ կա: Շատերի ներկա վատ իրավիճակները իրնեց իսկ մտածելակերպի արդյունքն են: Մեր գխլով բազում մտքեր են անցնում, որոնցից շատերի դեմ պետք է պայքարել:

Ուշադիր եղիր` ինչ ես ինքդ մտածում: Մենք շատ ենք քննում, թե այլ մարդիկ ինչ են մտածում, ինչպես են մտածում, բայց ինքներս մեր մտածելակերպի մասին ավելի շատ պետք է մտածենք: Եթե դու ավելի շատ ուշադրությոuն դարձնես, թե ինքդ ինչ ես մտածում, ապա երբեք չես մտածի, թե ուրիշներն ինչ են մտածում:

2. Ճիշտ դավանություններ անել

Իմաստուն մարդը գիտի երբ, որտեղ և ինչ է խոսում:

Եւ Խոսքը մարմին եղաւ՝ և բնակվեց մեր մէջ: Հով. 1:14

Բերանի դավանությունը հոգևոր իրականությունը վերածում է ֆիզիկական իրականության:

Դավանությունը շատ կարևոր է .

Պինդ բռնենք յոյսի դաւանութիւնն՝ անսայթաք. Որ հաւատարիմ է խոստացողը։ Եբր. 10:23

Եթե պնդ չբռնես քո հույսի դավանությունը, այլ պարզապես բռնես, ապա հակառակորդ հեշտությամբ կարող է այն խլել քեզանից, ուստի պետք է պինդ բռնենք մեր դավանությունները` շարունակաբար:

3.Լինել հնազանդ

Հնազանդությունը խոսում է հավատքի, հավատարմության, խոնարհության մասին: Անհնազանդությունը առաջնորդում է դեպի ապստամբության:

Աստծուն ավելի շատ մեր հնազանդություն է պետք քան մեր լավ գործերը` թեկուզ հենց Իր համար: Սավուղից պահանջվում էր ընդամենը մեկ բան` սպասել, հնազանդվել բայց նա շտապեց` արդյունքում.

Մի՞թէ Տէրը այնքան հաւանում է ողջակէզների եւ զոհերի ինչպէս Տիրոջ ձայնին լսելուն. Ահա հնազանդութիւնը՝ զոհից լաւ է, և ականջ դնելը՝ խոյերի ճարպիցը։ Որովհետեւ ապստամբութիւնը կախարդութեան մեղքի պէս, եւ անհնազանդութիւնը կռապաշտութեան պէս է. Որովհետեւ դու Տիրոջ խօսքը մերժեցիր, Նա էլ քեզ մերժեց՝ որ թագաւոր չ’լինես։ Ա. Թագ.15:22-23

Սավուղի անհնազանդությունն իր ողջ կյանքը ողբերգության վերածեց:

Անհնազանդությունը ընտանիքում, եկեղեցում, աշխատավայրում կարող է անեծքի պատճառ դառնալ, իսկ հնազանդությունը՝ օրհնության պատճառ, քանի որ Տերը խոնարհներին շնորհք է տալիս:

Տիգրան Թադևոսյան

Աղբյուր` newgeneration.am

Մեկնաբանություններ