Երջանիկ լինելու դրդապատճառներ

1012

Պարզվում է, որ երջանիկ լինելու համար, իրականում, ամենափոքր դրդապատճառներն էլ կարող են բավարար լինել:

Ներկայացնենք դրանցից մի քանիսը.

1. Նայեք ոգեշնչող ֆիլմեր: Ոչ բոլոր ֆիլմերը կօգնեն ձեզ այս հարցում, անհրաժեշտ է, որ ֆիլմի հերոսները  լավ օրինակ ծառայեն և բարի գործ անեն:

2. Մասնագետները խորհուրդ են տալիս թղթին հանձնել մեր կյանքում հանդիպող խնդիրները, որպեսզի հեշտությամբ գտնենք դրանց լուծումները: Պարզվում է նաև, որ եթե դուք թղթին հանձնեք ձեր կյանքի  հաճելի պահերը, ապա դա նույնպես կօգնի ձեզ երջանիկ լինել:

3. Ժամանակ անցկացրեք լավ մարդկանց հետ: Շրջապատողների համբերատար և քաջ կեցվածքը, մեզ համար երջանիկ լինելու լրացուցիչ դրդապատճառ է ստեղծում:

4. Եվ ամենատարածված,  բայց միևնույն ժամանակ ամենարդյունավետ միջոցներից մեկը, երջանիկ լինելու համար` եղեք պատրաստակամ և կարեկցող:

Աղբյուր՝ life.panorama.am

Մեկնաբանություններ